Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ստամոքսի քաղցկեղ. ախտանիշները. oncology.am

Չնայած Եվրոպայում ուռուցքային հիվանդների քանակը կրճատվում է՝ ստամոքսի քաղցկեղը նախկինի պես մնում է մարդու մոտ ուռուցքի ամենատարածված տեսակներից մեկը: Helicobacter Pilori-ով վարակվածությունը ամենակարևոր գործոններից է, որը մեծացնում է տվյալ հիվանդության զարգացման ռիսկը: Եթե այս մանրէի վերացման համար միջոցներ չձեռնարկվեն, ստամոքսի քաղցկեղը շատ արագ կզարգանա: Այն ամրանում է ստամոքսի պատին և, բազմանալով, քայքայում է օրգանի բջիջները: Այս ամենն, ընդհանուր առմամբ, կարող է բերել ստամոքսի ուռուցքի առաջացման, որի բուժումը բարդ և երկարատև գործընթաց է:
Ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձրանում է օրգանի լորձաթաղանթի աշխատանքի ընկճման հետևանքով:
Ախտորոշումը հաստատվում է մինչև վիրահատական միջամտությունը, սակայն ախտորոշման համար միայն ախտանիշների առկայությունը բավարար չէ: Մասնավորապես, անհրաժեշտ են հյուսվածաբանական հետազոտության տվյալներ, որի համար անհրաժեշտ նյութը վերցվում է գաստրոսկոպիայի ընթացքում (ԷԳԴՍ): Բացի այդ, որպեսզի հստակ որոշվի, թե ինչպես բուժել ստամոքսի քաղցկեղը, անհրաժեշտ է ճշտել ուռուցքային պրոցեսի տարածվածության աստիճանը: Այն գնահատվում է ըստ որովայնի խոռոչի ՈՒՁՀ կամ ՀՏ հետազոտության և/կամ թոքերի ՀՏ կամ ռենտգենագրաֆիայի տվյալների: Գոյություն ունի նաև, այսպես կոչված, ԷնդոՈՒՁՀ: Այն հնարավորություն է տալիս հստակեցնել քաղցկեղային ներաճման խորությունը և գնահատել ավշային հանգույցների վիճակը: Եթե ստամոքսի քաղցկեղի ժամանակ որոշ ախտանիշներ վկայում են ոսկրերում մետաստազների մասին, ապա իրականացվում է նաև կմախքի իզոտոպային հետազոտություն:
Որպես կանոն, չարորակ նորագոյացության ախտաձևաբանական հետազոտության տվյալներով կարելի է որոշել, թե հատկապես ինչ տեսք ունի ստամոքսի քաղցկեղը: 90% դեպքերում այն ադենոկարցինոմա է, մնացած դեպքերում` կամ ոչ հոջկինյան լիմֆոմա է, կամ` լեյոմիոսարկոմա: Ստամոքսի քաղցկեղի վիրահատական բուժումն իրականացնելուց առաջ չափազանց կարևոր է ադենոկարցինոման (փաստացի քաղցկեղը) տարբերակել լիմֆոմայից: Սա անհրաժեշտ է, քանի որ այս հիվանդությունների բուժման մոտեցումները սկզբունքորեն տարբերվում են միմյանցից:
Ստամոքսի քաղցկեղի առաջին ախտանիշները հիվանդի հետևյալ գանգատներն են.
- քաշի կորուստ (62%),
- ցավեր որովայնում (52%),
- սրտխառնոց (34%),
- ախորժակի կորուստ (32%),
- դիսֆագիա (26%):
Եթե առկա է ստամոքսի քաղցկեղի կասկած, բժիշկները որոշում են` ինչպես գործել, որպեսզի հիվանդությունը հստակ ախտորոշվի:
Ինչպե՞ս ճանաչել ստամոքսի քաղցկեղը: Նախ պետք է հաշվի առնել, որ ուռուցքային մարկերները տվյալ հիվանդության սքրինինգի համար չեն կիրառվում, քանի որ նմանատիպ ուռուցքի առկայության դեպքում նրանց քանակը ոչ միշտ է բարձրանում: Սակայն բժիշկներն, այնուամենայնիվ, ուշադրություն են դարձնում.
- կարցինոէմբրիոնիկ հակածնին (СЕА). 40–50% հիվանդների մոտ բարձրացած է,
- ալֆա-ֆետոպրոտեինին. 30% հիվանդների մոտ բարձրացած է,
- СА 19-9. 30% հիվանդների մոտ նույնպես բարձրացած է:
Եթե մինչև վիրահատական միջամտությունը որևէ մարկեր բարձրացած է, իսկ միջամտությունից հետո նրա մակարդակը կարգավորվում է, ապա այս ցուցանիշը կարելի է համարել ախտորոշիչ չափանիշ հիվանդի հետագա դիտարկման համար:
Ստամոքսի քաղցկեղի բուժումը
Ներկայում ապաքինումը հնարավոր է միայն վիրահատական միջամտության շնորհիվ՝ հեռավոր մետաստազների բացակայության դեպքում: Վիրահատության տեսակը որոշվում է կախված ստամոքսում ուռուցքի տեղակայումից և տարատեսակից, նորագոյացության չափերից և ախտանիշներից:
Բժիշկները կարող են նշանակել սուբտոտալ գաստրէկտոմիա (ստամոքսի մասնակի հեռացում) կամ, պարզապես, գաստրէկտոմիա (օրգանի ամբողջական հեռացում): Անկախ ստամոքսի քաղցկեղի տեսակից, ախտանիշներից և մետաստազների քանակից՝ ավշային հանգույցների հեռացման հստակ ծավալը դեռևս դժվար է որոշել: Որպես կանոն, 4-րդ փուլում ստամոքսի քաղցկեղի բուժումը ենթադրում է D2 մասնահատում՝ առանց ենթաստամոքսային գեղձի և փայծաղի հեռացման:
Ստամոքսի 4-րդ աստիճանի քաղցկեղի հայտնաբերման դեպքում հետվիրահատական բուժումը կարող է իր մեջ ներառել նաև հետվիրահատական ճառագայթային բուժում: Կանադայում և ԱՄՆ-ում այն ներառվում է ստանդարտ բուժման մեջ, սակայն Եվրոպայում և Ռուսաստանում` չի կիրառվում:
Ստամոքսի քաղցկեղը տարբեր ձևով է արտահայտվում, սակայն, ամեն դեպքում, մինչև վիրահատությունը քիմիաթերապիա չի կիրառվում: Հիվանդության ռեցիդիվների հետվիրահատական կանխարգելումը քիմիաթերապիայի միջոցով նշանակվում է շրջանային ավշային հանգույցների ախտահարման դեպքում, ինչպես նաև ստամոքսի լորձաթաղանթի մեջ ուռուցքի ներաճման կամ լորձաթաղանթի սահմաններից դուրս նրա տարածվելու դեպքում:
Հիվանդներին խորհուրդ է տրվում 6-8 կուրս անցնել: Քիմիաթերապիայի հիմքն, անկախ նրանից, թե ինչպիսի ախտանիշներ են դիտվել վիրահատությունից առաջ, կազմում են ֆտորի ածանցյալները՝ ֆտորուրացիլ, ֆտորաֆուր, քսելոդ, Ուֆտ: Այս դեղերի ընդունումը համակցում են նաև այլ քիմիապրեպարատների հետ:
Եթե թիրախային բուժումից հետո հեռավոր մետաստազներ են հայտնաբերվում, իրականացվում է համակարգային քիմիաթերապիա, և մետաստազների վրա տեղային ազդեցությունն ապահովվում է քիմիաէմբոլացման, ռադիոաբլացիայի և այլնի միջոցով: Մասնագետները, բացի ֆտորի ածանցյալներից, կարող են նշանակել նաև Տաքսոլ, պլատինի պրեպարատներ, միտոմիցին, կամպտո և այլն:

Կարդացեք նաև

Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...


Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...


Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...


Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...


Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...


Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...


Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...


Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...


Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...


Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...


Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...


Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...


Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...


Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...


Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն